11:19  ,  23 սեպտեմբերի, 2021

Քարիմ Բենզեմայի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման «Մալյորկայի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում (6:1) 2-ական գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ սահմանել է ռեկորդ:

Լա լիգայի մեկնարկային 6 տուրերում 33-ամյա Բենզեման 15 (8+7) միավոր է վաստակել «գոլ+փոխանցում» հաշվարկով: Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) դա ռեկորդային ցուցանիշ է 21-րդ դարում, հաղորդում է Opta-ն:

Բացի այդ, Բենզեման 10-րդ ֆուտբոլիստն է, որը Իսպանիայի առաջնությունում հատում է 200 գոլի սահմանագիծը: Նախկինում դա հաջողվել էր միայն Լիոնել Մեսիին (473 գոլ), Կրիշտիանու Ռոնալդուին (311), Տելմո Սարային (253), Ուգո Սանչեսին (234), Ռաուլ Գոնսալեսին (228), Ալֆրեդո Դի Ստեֆանոյին (227), Սեսար Ռոդրիգեսին (221), Կինիին (219) ու Պաինյոյին (211):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English