10:50  ,  23 սեպտեմբերի, 2021

«Ռեալը» լավագույն արդյունավետությունն է գրանցել 1987-ից հետո

Մադրիդի «Ռեալն», Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում 6:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով «Մալյորկայի» նկատմամբ, լավագույն մեկնարկն է գրանցել 1987/88թթ. մրցաշրջանից հետո, հայտնում է Opta-ն:

Լա Լիգայի մեկնարկային 6 տուրերում Արքայական ակումբը խփել է 21 գոլ: 1987/88թթ. մրցաշրջանում մադրիդցիները 26 գոլի հեղինակ էին դարձել 6 տուրերում:

«Ռեալը» 16 միավորով առաջատարն է և 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Աթլետիկոյի» նկատմամբ։ Հաջորդ խաղում Կառլո Անչելոտիի թիմը կմրցի «Վիլյառեալի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս