01:52  ,  23 սեպտեմբերի, 2021

Մադրիդի «Ռեալի» տպավորիչ հաղթանակը՝ 6։1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Մալյորկային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի ղեկավարած թիմը տարավ վստահ հաղթանակ՝ 6։1։

Խաղի հաշիվն արդեն երրորդ րոպեին բացեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը հետագայում երկու գոլային փոխանցում կատարեց հեթ-տրիկի հեղինակ դարձած իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոյին։ 78-րդ րոպեին Բենզեման խփեց նաեւ իր երկրորդ գոլը։ 84-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց իսպանացի կիսապաշտպան Իսկոն։

«Ռեալը» 16 միավորով առաջատարն է եւ 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Աթլետիկոյի» նկատմամբ։ «Մալյորկան» 10-րդն է՝ 8 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ռեալ» - «Մալյորկա»՝ 6։1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 3, 78, Մարկո Ասենսիո, 24, 29, 55, Իսկո, 84 - Լի Կան Ին, 25

«Վիլյառեալ» - «Էլչե»՝ 4։1

Իերեմի Պինո, 5, Մանու Տրիգերոս, 39, Արնո Գրունեւելդ, 60, Ալբերտո Մորենո, 90+4 - Խոան Մոխիկա, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով