01:05  ,  23 սեպտեմբերի, 2021

«Չելսին» ու «Տոտենհեմը» հետխաղային 11 մետրանոցների արդյունքում դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Լոնդոնի «Չելսին» ու «Տոտենհեմը» դուրս եկան Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն 1/8 եզրափակիչ։

«Չելսին» հիմնական ժամանակում 1։1 հաշվով խաղաց «Աստոն Վիլայի» հետ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն ավելի հաջող իրացրեց հետխաղային 11 մետրանոցները՝ 4։3։

«Տոտենհեմը» «Վուլվերհեմփթոնի» հետ դիմակայության հիմնական ժամանակն ավարտեց 2։2 հաշվով։ Հետխաղային 11 մետրանոցներով «Տոտենհեմը» հաղթեց 3։2 հաշվով։

Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ

«Չելսի» - «Աստոն Վիլա»՝ 1։1 (11մ՝ 4։3), (տեսանյութ)

Տիմո Վերներ, 54 - Քեմերոն Արչեր, 64

«Վուլվերհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 2։2 (11մ՝ 2։3), (տեսանյութ)

Լեանդեր Դենդոնքեր, 38, Դանիել Կաշտելու, 58 - Տանգայ Նդոմբելե, 14, Հարի Քեյն, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս