00:44  ,  23 սեպտեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» լքեց պայքարը, «Արսենալն» ու «Լեսթերը» հաջորդ փուլում են (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ դուրս գալ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը տանը 0։1 հաշվով պարտվեց «Վեստ Հեմին», որը հաջորդ փուլում է։ Մանչեսթերյան թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտավորված չէր այս հանդիպմանը։

Պայքարը շարունակում են նաեւ «Արսենալը», «Լեսթեր Սիթին» ու «Բրայթոնը»։

Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 0։1 (տեսանյութ)

Մանուել Լանսինի, 9

«Բրայթոն» - «Սուոնսի»՝ 2։0

Աարոն Քոնոլի, 33, 38

«Արսենալ» - «Ուիմբլդոն»՝ 3։0

Ալեքսանդր Լյակազետ, 11, 11մ, Էմիլ Սմիթ, 77, Էդվարդ Նկետիա, 80

 «Միլուոլ» - «Լեսթեր Սիթի»՝ 0։2

Ադեմոլա Լուկման, 50, Կելեչի Իհեանաչո, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում