00:39  ,  23 սեպտեմբերի, 2021

«Միլանը» հաղթեց եւ հավասարվեց առաջատար «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Միլանը» տանը խաղաց «Վենեցիայի» հետ։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի ղեկավարած թիմը հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

68-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Բրաիմ Դիասը։ Գոլային փոխանցումը կատարեց ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը, որը 83-րդ րոպեին նաեւ գոլ խփեց։

«Միլանը» 13 միավորով հավասարվեց առաջատար «Ինտերին» եւ գոլերի տարբերությամբ երկրորդ տեղում է։ «Վենեցիան» 18-րդն է՝ 3 միավոր։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Միլան» - «Վենեցիա»՝ 2։0 (տեսանյութ)

Բրաիմ Դիաս, 68, Տեո Էրնանդես, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում