23:23  ,  22 սեպտեմբերի, 2021

«Սեւիլիան» հաղթեց «Վալենսիային» եւ բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Սեւիլիան» տանը մրցեց «Վալենսիայի» հետ։ Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

«Վալենսիան» երեք գոլերն ընդունեց առաջին 22 րոպեում։ Մրցակցի դարպասը գրավեցին «Սեւիլիայի» արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսն ու իսպանացի հարձակվող Ռաֆայել Միրը, ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի իսպանացի պաշտպան Տոնի Լատոն։

«Սեւիլիան» 5 խաղից հետո 11 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Վալենսիան» 6 խաղում վաստակել է 10 միավոր եւ չորրորդն է։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Սեւիլիա» - «Վալենսիա»՝ 3։1 (տեսանյութ)

Ալեխանդրո Գոմես, 3, Տոնի Լատո, 15, ինքնագոլ, Ռաֆայել Միր, 22 - Ուգո Դուրո, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ