23:01  ,  22 սեպտեմբերի, 2021

Ռոբերտո Մարտինեսը պատրաստ է գլխավորել «Բարսելոնան» Ազգերի լիգայից հետո

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին հրաժեշտ տալու մտադրություն ունի եւ գլխավոր թեկնածու է համարում Ռոբերտո Մարտինեսին, որը պատրաստ է քննարկել առաջարկը Ազգերի լիգայից հետո, հաղորդում է Goal.com-ը։

Բելգիայի հավաքականը հոկտեմբերի 7-ին Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ։ Մրցաշարի եզրափակիչը եւ երրորդ տեղի համար հանդիպումը հոկտեմբերի 10-ին են։

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան համակրանքով է վերաբերվում Ռոբերտո Մարտինեսին։ Ակումբի նախագահի խորհրդական Ժորդի Կրոյֆը մարզիչի մտերիմ ընկերն է։

48-ամյա մասնագետը Բելգիայի հավաքականը գլխավորում է 2016 թվականից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է 2018թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ ցույց տալով լավագույն արդյունքը իր պատմության մեջ։ 

Ռոբերտո Մարտինեսը նախկինում գլխավորել է Ուելսի «Սուոնսին», անգլիական «Ուիգանն» ու «Էվերտոնը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում