22:03  ,  22 սեպտեմբերի, 2021

Խոակին Կապառոսը Հովհաննես Չեքիջյանի հետ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լուսանկար է հրապարակել դիրիժոր, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Ջեքիջյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահից։

«Հաճույք ստացանք վայելելու Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան մաեստրո Հովհաննես Չեքիջյանի հետ»,- Ինստագրամում գրել է Խոակին Կապառոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում