21:39  ,  22 սեպտեմբերի, 2021

Դավիթ Չալոյանն ապահովեց մեդալ բանակայինների աշխարհի առաջնությունում

Դավիթ Չալոյանը Հայաստանի համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ Մոսկվայում անցկացվող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում։

91 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Դավիթ Չալոյանը մենամարտեց բրազիլացի Ջոել Սիլվա Ռամոսի հետ եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչի մրցակիցը կլինի ուզբեկ Լազիզբեկ Մուլուջանովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում