20:37  ,  22 սեպտեմբերի, 2021

Արմեն Մաշակարյանը բանակայինների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է

Մոսկվայում անցկացվող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի համար մեդալ ապահովեց 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը։

Քառորդ եզրափակիչում նա մրցեց Բրազիլիայի ներկայացուցիչ Լուիս Սիլվա Ռոդրիգեսի հետ եւ առավելության հասավ մրցավարների որոշմամբ։

Բրազիլացի մարզիչները բողոքարկել են մրցավարների որոշումը: Եթե որոշումը չփոխվի, ապա կիսաեզրափակիչում Մաշակարյանի մրցակիցը կլինի վենեսուելացի Քրիստիան Մեդինա Պալասիոն, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Արմեն Մաշակարյանը առաջին շրջանում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, 1/16 եզրափակիչում առավելության հասել Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Միլուշայի նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում