20:11  ,  22 սեպտեմբերի, 2021

ՊՍԺ-ում հույս ունեն, որ Մեսին պատրաստ կլինի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին

ՊՍԺ-ի մարզչական շտաբը հույս ունի, որ թիմի նորեկ, 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կհասցնի վերականգնվել մինչեւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։

Մեսին չի խաղա Ֆրանսիայի առաջնության հաջորդ երկու տուրերում՝ «Մեցի» եւ «Մոնպելյեի» դեմ, հաղորդում է ֆրանսիական L’Équipe-ը։

Մեսին ծնկի ոսկրային վնասվածք էր ստացել «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի խաղում եւ փոխարինվել։ ՊՍԺ-ն «Լիոնին» հաղթել էր 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English