19:47  ,  22 սեպտեմբերի, 2021

«Արարատ-Արմենիան» խնդիրներ չունեցավ «Ուրարտուի» դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Ուրարտուին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Հանդիպման մեկնարկից առաջ «Արարատ-Արմենիայի» ռուսաստանցի գլխավոր մարզիչ  Դմիտրի Գունկոն ստացավ Հայաստանի Պրեմիեր լիգայի օգոստոսի լավագույն մարզիչի մրցանակը։

«Արարատ-Արմենիային» հաղթանակ բերեցին հարձակվող Մաիլսոն Լիմայի (Կաբո Վերդե) դուբլը եւ կոտդիվուարցի հարձակվող Վիլֆրիդ Էզայի գոլը։ 

«Արարատ-Արմենիան» 7 հաղթանակից հետո առաջինն է եւ 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Արարատի» նկատմամբ։ «Ուրարտուն» 6 խաղից հետո 9 միավորով 5-րդն է։

Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 3։0

Մաիլսոն Լիմա, 47, 11մ, 51, Վիլֆրիդ Էզա, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով