18:44  ,  22 սեպտեմբերի, 2021

Ռուդ Գուլիտ. Կանտեն հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում եւ արժանի է «Ոսկե գնդակի»

Նիդերլանդների հավաքականի նախկին խաղացող, Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդ Գուլիտը հույս է հայտնել, որ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարժանանա «Ոսկե գնդակի»։

«Կանտեի պատմությունը նման է Ֆրանկո Բարեզիի հետ կապված իրավիճակին։ Չնայած շատ բարձր խաղամակարդակին, նա այդպես էլ չստացավ «Ոսկե գնդակ»։ Հարձակվողները միշտ խլում են շոուն, քանի որ խփում են շատ գոլեր։

Լավ կլիներ, եթե գոնե մեկ անգամ այդ մրցանակին արժանանար հարձակման գծում չխաղացող ֆուտբոլիստ։

Կանտեն հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում եւ արժանի է մրցանակին»,- Գուլիտի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

Այս տարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հիմնական հավակնորդներն են Արգենտինայի հավաքականի հետ Ամերիկայի գավաթը նվաճած Լիոնել Մեսին, «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում