16:55  ,  22 սեպտեմբերի, 2021

«Նոան» ուժեղ էր «Վանից»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 7-րդ տուրում Երևանի «Նոան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Չարենցավանի «Վանին»:

«Նոայի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի՝ արագ գոլին դաշտի տերերն առաջին խաղակեսի վերջնամասում պատասխանեցին Զավեն Բադոյանի դիպուկ հարվածով: Հյուրերին երկրորդ խաղակեսում հաղթանակ պարգևեց փոխարինման դուրս եկած մոլդովացի կիսապաշտպան Վադիմ Պայրելիի գոլը:

«Նոան» ու «Վանն» ունեն 7-ական միավոր և բաժանում են 6-7-րդ տեղերը:

Օրվա մյուս խաղում առաջատար «Արարատ-Արմենիան» կընդունի Երևանի «Ուրարտուին»:

Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Վան» - «Նոա»՝ 1:2

Զավեն Բադոյան, 45 – Ալեքսանդր Կարապետյան, 4, Վադիմ Պայրելի, 71

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ ժամը 18:00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով