15:12  ,  22 սեպտեմբերի, 2021

Պաշտոնական. Խամես Ռոդրիգեսը կխաղա Քաթարում

Անգլիական «Էվերտոնի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարիերան կշարունակի Քաթարի «Էր-Ռայան» ակումբում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

30-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել նոր թիմում, որի հետ պայմանագիր կկնքի առաջիկայում:

Խամես Ռոդրիգեսը 2020 թվականի սեպտեմբերին էր միացել «Էվերտոնին», որի կազմում այս մրցաշրջանում ոչ մի պաշտոնական հանդիպման չի մասնակցել։ Անցած մրցաշրջանում նա անգլիական ակումբում անցկացրել էր 26 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English