14:58  ,  22 սեպտեմբերի, 2021

Սաուլ Ալվարեսի մասնակցությամբ հայացքների մենամարտը թեժ է անցել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBC, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսի ու IBF գոտու տիրակալ, ամերիկացի Կալեբ Պլանտի հայացքների մենամարտը թեժ է անցել: Սկզբում բռնցքամարտիներն անպատվել են իրար, ինչից հետո Ալվարեսը հրել է մրցակցին, իսկ Պլանտը հարվածել է նրան և ստացել պատասխան: Միջամտել են անվտանգության աշխատակիցները: Բախման հետևանքով ամերիկացին ստացել է դեմքի վնասվածք, փոխանցում է Sky Sports-ը:

Սաուլ Ալվարեսի ու Կալեբ Պլանտի մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 6-ին Լաս Վեգասում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում