14:14  ,  22 սեպտեմբերի, 2021

Ռոնալդուի մայրը որդուն խնդրել է դարձյալ խաղալ «Սպորտինգում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայր Դոլորեշ Ավեյրուն խոստովանել է, որ ցանկանում է որդուն դարձյալ տեսնել Լիսաբոնի «Սպորտինգի» մարզաշապիկով:

«Ռոնալդուն պետք է վերադառնա այստեղ: Նրան դուր է գալիս դիտել «Սպորտինգի» հանդիպումները: Ես նրան ասել եմ, որ ցանկանում եմ մինչև իմ մահը տեսնել նրա վերադարձը «Սպորտինգ»: Նա ասաց, որ կմտածի այդ ուղղությամբ: Եթե ոչ նա, ապա Կրիշտիանու կրտսերը: Հիմա նա խաղում է ավելի լավ, քան Ռոնալդուն այդ տարիքում: Այն ժամանակ Կրիշտիանուն չուներ մարզիչ, իսկ հիմա նա մարզում է որդուն»,- Դոլորեշ Ավեյրուի խոսքը մեջբերում է ADN de Leao-ն:

Հիշեցնենք, որ 36-ամյա Ռոնալդուն պորտուգալական ակումբում խաղացել է 2002-2003-ը: Նրա մայրը «Սպորտինգի» երկրպագու է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English