13:44  ,  22 սեպտեմբերի, 2021

«Ինտերի» ու «Ֆիորենտինայի» ֆանատները բախվել են խաղից հետո

«Ինտերի» ու «Ֆիորենտինայի» միջև ֆուտբոլի Իտալիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպումից հետո զանգվածային բախում է տեղի ունեցել 2 թիմերի երկրպագուների միջև: Ֆանատները բախվել են Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնի հարևանությամբ: Տուժածների մասին տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Ինտերը» կամային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով և 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English