13:04  ,  22 սեպտեմբերի, 2021

Դորտմունդի «Բորուսիայի» սկաուտները հավանել են Արսեն Զախարյանի խաղը

Դորտմունդի «Բորուսիան» դիտարկել է Մոսկվայի «Դինոմայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին ձեռք բերելու տարբերակը:

«РБК Спорт»-ի համաձայն՝ գերմանական ակումբի սկաուտական բաժնի ղեկավար Մարկուս Պիլավան Ռուսաստանի ազգային հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստի խաղին հետևել է Հունգարիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Զախարյանի խաղը դուր է եկել սկաուտական խմբին, որն ակումբին առաջարկել է դիտարկել հայ խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 8 հանդիպման, դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Դինամոյի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախորդ առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել էր 13 հանդիպման, դարձել 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Քվեարկության արդյունքում նա ճանաչվել էր «Դինամոյի» լավագույն ֆուտբոլիստ 2020/21թթ. մրցաշրջանում:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում