12:11  ,  22 սեպտեմբերի, 2021

Արմեն Սանամյան. Նախորդ խաղի համեմատ մեծ առաջընթաց կար

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը մեկնաբանել է 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Լեհաստանի թիմից կրած տնային պարտությունը նվազագույն հաշվով, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում հյուրերի միակ գոլը 23-րդ րոպեին խփել էր գերմանական «Քյոլնի» հարձակվող Վերոնիկա Զավիստովսկան:

Հիշեցնենք, որ ԱԱ-2023-ի ընտրական փուլի առաջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0:10 հաշվով պարտվել էր Նորվեգիայի հավաքականին: F խմբում ընդգրկված են Հայաստանի, Նորվեգիայի, Լեհաստանի, Բելգիայի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով