11:02  ,  22 սեպտեմբերի, 2021

«Արարատի» հարձակվող Մորի Կոնեն տեղափոխվում է հունգարական ակումբ

Կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն ավարտում է ելույթները Երևանի «Արարատի» կազմում։ Հունգարական «Ույպեշտի» հետ համաձայնություն է ձեռք բերվել 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ, hաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:  

Մորի Կոնեն «Արարատին» միացել էր 2020/21թթ. մրցաշրջանից առաջ:  Նա երևանյան ակումբի կազմում մասնակցել  Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 22 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ:

Կոնեն նաև առանցքային դեր է ունեցել 2020/21 մրցաշրջանում «Արարատի»՝ Հայաստանի գավաթը նվաճելու հարցում: Նա մասնակցել է գավաթային վեց խաղի և դարձել է վեց գոլի հեղինակ, այդ թվում՝ երկու գոլ խփելով եզրափակիչ խաղում։

Եվրագավաթներում կոտդիվուարցի ֆուտբոլիստն «Արարատի» կազմում անցկարցել է չորս հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ