10:33  ,  22 սեպտեմբերի, 2021

Սուրինամի 60-ամյա փոխնախագահը մասնակցել է ԿՕՆԿԱԿԱՖ-ի լիգայի հանդիպման (ֆոտո)

Սուրինամի փոխնախագահ Ռոնի Բրյունսկիյկը պաշտոնական ֆուտբոլային հանդիպման է մասնակցել 60 տարեկանում: Նա «Ինտեր Մոենգոտապոեի» կազմում հանդես է եկել «Օլիմպիայի» դեմ ԿՕՆԿԱԿԱՖ-ի լիգայի խաղում, փոխանցում է Goal.com-ը:

«Ինտեր Մոենգոտապոեն» պարտվել է 0:6 հաշվով, իսկ Բրյունսկիյկն ավագի թևկապով խաղադաշտում անցկացրել է 54 րոպե: Նա նաև ակումբի նախագահն է:

Ռոնի Բրյունսկիյկը 2002-ից է զբաղեցնում Սուրինամի փոխնախագահի պաշտոնը: 2005-ին նրան որակազրկել էին խաղացողին զենքով սպառնալու համար, սակայն ավելի ուշ այն չեղյալ էր հայտարարվել բավարար ապացույցներ չունենալու համար: 2012-ին նրան դարձյալ հեռացրել էին ֆուտբոլից մրցավարին անպատվելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ