10:09  ,  22 սեպտեմբերի, 2021

Forbes. Ռոնալդուն շրջանցել է Մեսիին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը Forbes-ի վարկածով:

Այս մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը կվաստակի 125 միլիոն դոլար մինչև հարկերի վճարումը, հայտնում է Goal.com-ը:

Կատալոնական «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված Լիոնել Մեսին նահանջել է երկրորդ տեղ: Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը կստանա 110 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 95 միլիոն դոլար:

Forbes. 2021/22 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

  1. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ») - 125 միլիոն դոլար
    2. Լիոնել Մեսի (ՊՍԺ) - 110 միլիոն
    3. Նեյմար (ՊՍԺ) - 95 միլիոն
    4. Կիլիան Մբապե (ՊՍԺ) - 43 միլիոն
    5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ» ) - 41 միլիոն
    6. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») - 35 միլիոն
    7. Անդրես Ինյեստա («Վիսել Կոբե») - 35 միլիոն
    8. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») - 34 միլիոն
    9. Գարեթ Բեյլ («Ռեալ») - 32 միլիոն
    10. Էդեն Ազար («Ռեալ») - 29 միլիոն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում