00:52  ,  22 սեպտեմբերի, 2021

«Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում մեկնարկեց 1/16 եզրափակիչը։

«Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում մրցեց «Ուիքոմբ Ուոնդերերսի» հետ եւ առավելության հասավ 6։1 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ։

Պայքարը շարունակում է նաեւ «Լիվերպուլը», որը հյուրընկալվելիս 3։0 հաշվով պարտության մատեց «Նորվիչ Սիթիին»։

Անգլիայի լիգայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Ուիքոմբ Ուոնդերերս»՝ 6։1 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 29, Ռիյադ Մահրեզ, 43, 83, Ֆիլ Ֆոդեն, 45+1, Ֆերան Տորես, 71, Քոուլ Փալմեր, 88 - Բրենդոն Հենլան, 22

«Նորվիչ Սիթի» - «Լիվերպուլ»՝ 0։3 (տեսանյութ)

Տակումի Մինամինո, 4, 80, Դիվոկ Օրիգի, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում