00:41  ,  22 սեպտեմբերի, 2021

«Ինտերը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 3։1 հաշվով։

Միլանյան թիմի գոլերը խփեցին իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը, բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ու խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը։

«Ինտերը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում ընթացող «Նապոլիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ֆիորենտինան» 6-րդն է՝ 9 միավոր։

«Ատալանտան» տանը մրցեց «Սասուոլոյի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Մրցաշարային աղյուսակում «Ատալանտան» 10 միավորով չորրորդն է, «Սասուոլոն» 13-րդն է՝ 4 միավոր։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 1։3 (տեսանյութ)

Ռիկարդո Սոտիլ, 23 - Մատեո Դարմիան, 52, Էդին Ջեկո, 55, Իվան Պերիշիչ, 87

Հեռացում՝ Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա»), 79, երկրորդ դեղին քարտ

«Ատալանտա» - «Սասուոլո»՝ 2։1

Ռոբին Գոսենս, 3, Դավիդե Ձապակոստա, 37 - Դոմենիկո Բերարդի, 44

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում