23:22  ,  21 սեպտեմբերի, 2021

Լուիս Սուարեսի դուբլը կամային հաղթանակ բերեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Խետաֆեին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Դաշտի տերերը հանդիպման հաշիվը բացեցին 45-րդ րոպեին սերբ պաշտպան Ստեֆան Միտրովիչի գոլի շնորհիվ։ 74-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Խետաֆեի» իսպանացի կիսապաշտպան Կառլես Ալենյան։

Հյուրերը թվային առավելությունը գոլի վերածեցին 4 րոպե անց։ Պատասխան գոլը խփեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որն ավելացված ժամանակում նաեւ դուբլ ձեւակերպեց։

«Աթլետիկոն» 14 միավորով առաջին տեղում է եւ 1 միավոր առաջ է «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Խետաֆեն» 6 պարտությունից հետո նախավերջինն է։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Խետաֆե» - «Աթլետիկո»՝ 1։2 (տեսանյութ)

Ստեֆան Միտրովիչ, 45 - Լուիս Սուարես, 78, 90+1

Հեռացում՝ Կառլես Ալենյա («Խետաֆե»),74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում