22:28  ,  21 սեպտեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» կվաճառի Անտոնի Մարտիալին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է վաճառել ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալին, հաղորդում է Eurosport-ը։ Մանչեսթերյան ակումբը 25-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի վաճառքից ակնկալում է մոտ 50 միլիոն եվրո։ Տրանսֆերը կարող է տեղի ունենալ արդեն ձմռանը։

Անտոնի Մարտիալը 2015 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որի հետ ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 հանդիպման, գոլով եւ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը Անտոնի Մարտիալից բացի պատրաստ է բաժանվել նաեւ Դանի վան դե Բեկից, Ջեսի Լինգարդից, Ֆիլ Ջոնսից, Էրիկ Բայիից, Դիոգո Դալոտից եւ Ալեքս Տելեսից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում