18:28  ,  21 սեպտեմբերի, 2021

Ռոբերտ Լեւանդովսկին ստացավ «Ոսկե խաղակոշիկը»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ստացավ «Ոսկե խաղակոշիկը»՝ եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուի մրցանակը։

Գերմանիայի անցած առաջնությունում Լեւանդովսկին 29 խաղում խփել է 41 գոլ։ Սա լավագույն ցուցանիշն է եվրոպական առաջնություններում 2014-2015 թվականների մրցաշրջանից հետո, երբ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» խփեց 48 գոլ։

Լեւանդովսկին նաեւ 49 տարում Բունդեսլիգայի առաջին ներկայացուցիչն է, որը ստանում է այս մրցանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում