17:51  ,  21 սեպտեմբերի, 2021

«Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին եւ հավասարվեց առաջատարին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

31-րդ րոպեին աչքի ընկավ կոտդիվուարցի հարձակվող Յակուբա Սիլուեն։ Ավելացված ժամանակում հյուրերի առավելությունը կրկնապատկեց նիգերցի կիսապաշտպան Իսահ Ալիյուն։

Հանդիպման ընթացքին հետեւում էր նաեւ Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

«Արարատը» 18 միավորով հավասարվեց առաջատար «Արարատ-Արմենիային», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ ԲԿՄԱ-ն 7-րդ պարտությունը կրեց եւ վերջինն է։

Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր

ԲԿՄԱ - «Արարատ»՝ 0։2

Յակուբա Սիլուե, 31, Իսահ Ալիյու, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում