17:08  ,  21 սեպտեմբերի, 2021

Մեսին վնասվածքի պատճառով բաց կթողնի հաջորդ հանդիպումը

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի օգնի ՊՍԺ-ին «Մեցի» դեմ Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի խաղում, հաղորդում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։

«Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության նախորդ տուրի խաղում (2։1) Մեսին ծնկի վնասվածք էր ստացել եւ փոխարինվել։ ՄՌՏ հետազոտությունը հաստատել է ոտքի ոսկրային վնասվածք։ Մեսին նոր բուժզննում կանցնի 48 ժամ հետ։

«Մեց» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ