20:14  ,  21 սեպտեմբերի, 2021

Սպինացոլան պատմել է, թե երբ կվերադառնա խաղադաշտ

Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականի և Հռոմի «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան պատմել է, թե երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ ծանր վնասվածքից հետո:

«Ինձ հետ ամեն բան կարգին է: Արդեն դեն եմ նետել հենակները: Վերականգնողական փուլը լավ է ընթանում, քանի որ շատ եմ աշխատում: Ես վերականգնման կես ճանապարհին եմ: Մնացել է 2-3 ամիս»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Լեոնարդո Սպինացոլան ծանր վնասվածք էր ստացել Բելգիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի խաղում (2:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ