16:22  ,  21 սեպտեմբերի, 2021

Եվրոպայի թոփ-5 լիգաներում միայն 2 թիմեր ունեն 100 տոկոսանոց ցուցանիշ

Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) մնացել են 2 ակումբներ, որոնք մրցաշրջանի սկզբնամասում գրանցել են 100 տոկոսանոց ցուցանիշ, հաղորդում է Opta-ն:

Ֆրանսիայի առաջնությունում 6 հաղթանակով է մեկնարկել Փարիզի ՊՍԺ-ն, իսկ Իտալիայի A Սերիայում 4 տուրերում նույնքան հաղթանակ է տարել «Նապոլին»:

3 տարվա ընդմիջումից հետո «Նապոլին» առաջին անգամ գլխավորել է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում