14:24  ,  21 սեպտեմբերի, 2021

Պիրլոն՝ «Բարսելոնան» գլխավորելու հիմնական թեկնածու

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն առաջիկա օրերին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից:

Gazzetta dello Sport-ի համաձայն՝  կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն փոխարինող է փնտրում հոլանդացի մասնագետին: Հիմնական հավակնորդը Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն է, որի թեկնածությանը կողմ է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան:

Կումանին փոխարինողի թեկնածուների թվում են նաև իտալացի Անտոնիո Կոնտեն, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ, «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Չավի Էրնանդեսը ու Բելգիայի հավաքականը գլխավորող Ռոբերտո Մարտինեսը:

Ռոնալդ Կումանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս