11:39  ,  21 սեպտեմբերի, 2021

Լա Լիգան շնորհավորել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութ)

Իսպանիայի Լա Լիգան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ (տեսանյութ): Լա Լիգայի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տեսանյութը, որտեղ 29-ամյա ֆուտբոլիստը շնորհավորում է Հայաստանի տոնը:

«Շնորհավո՛ր անկախության օրդ, Հայաստան»,- նշված է տեսանյութին կից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Այս տարի անկախության 30-ամյակն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում