00:37  ,  21 սեպտեմբերի, 2021

«Նապոլիի» չորրորդ հաղթանակն ու առաջին տեղը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Ուդինեզեին»։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը տարավ վստահ հաղթանակ ՝ 4։0։

24-րդ րոպեին հաշիվը բացեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը, 35-րդ րոպեին աչքի ընկավ Կոսովոն ներկայացնող պաշտպան Ամիր Ռահմանին։ Երկրորդ խաղակեսում հյուրերի առավելությունը կրկնապատկեցին սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին եւ մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոն։

«Նապոլին» 4 հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ եւ երրորդ տեղում ընթացող «Ինտերն» ու «Միլանն» ունեն 10-ական միավոր։ «Ուդինեզեն» 7-րդն է՝ 7 միավոր։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ուդինեզե» - «Նապոլի»՝ 0։4 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 24, Ամիր Ռահմանի, 35, Կալիդու Կուլիբալի, 52, Իրվին Լոսանո, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում