10:14  ,  21 սեպտեմբերի, 2021

Հայաստան - Լեհաստան. Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 21-ին երկրորդ հանդիպումը կանցկացնի 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբում: Երկրորդ տուրում Արմեն Սանամյանի գլխավորած թիմը կընդունի Լեհաստանի հավաքականին:

Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում Լեհաստանի հավաքականին, որի հաղթանակը միջինը ստացել է 1.02 գործակից: Հայկական թիմի հաղթանակը գնահատվում է 24.00 գործակցով, իսկ ոչ ոքին՝ 17.00:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի ժամը 19:30-ին: Արևելյան տրիբունայի տոմսերն արժեն 500 դրամ, իսկ Արևմտյան տրիբունայինը՝ 1000 դրամ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2023-ի ընտրական փուլի առաջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0:10 հաշվով պարտվել էր Նորվեգիայի հավաքականին: F խմբում ընդգրկված են Հայաստանի, Նորվեգիայի, Լեհաստանի, Բելգիայի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականները:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում