23:02  ,  20 սեպտեմբերի, 2021

Խամես Ռոդրիգեսը բանակցում է Քաթարի ակումբներից մեկի հետ

Լիվերպուլի «Էվերտոնի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը բանակցում է Քաթարի ակումբներից մեկի հետ, հաղորդում է Goal.com-ը։  Տրանսֆերի գինը գնահատվում է 10 միլիոն եվրո։

Անգլիական ակումբի նորանշանակ իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի ցանկանում իր ղեկավարած թիմում տեսնել 30-ամյա ֆուտբոլիստին։

Այս մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը ոչ մի պաշտոնական հանդիպման չի մասնակցել։ 

Ամռանը նրա ծառայություններով հետաքրքրվում էր իտալականը «Միլանը»։

Անցած մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը «Էվերտոնի» հետ մասնակցել էր 26 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English