20:10  ,  20 սեպտեմբերի, 2021

Դանիել Կարվախալը մեկ ամիս չի օգնի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը սրունքի մկանային վնասվածք է ստացել։ 29-ամյա իսպանացի ֆուտբոլիստը մոտ մեկ ամիս չի կարողանա օգնել Արքայական ակումբին, հաղորդում է իսպանական Marca-ն։

Դանիել Կարվախալը վնասվածքը ստացել է «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղում եւ փոխարինվել 26-րդ րոպեին։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն այդ խաղում կամային հաղթանակ էր տարել 2։1 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում Դանիել Կարվախալը մասնակցել է հինգ հանդիպման, խփել մեկ գոլ։

Հիշեցնենք, որ վնասվածքի հետեւանքով մոտ մեկ ամիս բաց կթողնի նաեւ «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English