19:08  ,  20 սեպտեմբերի, 2021

Կորոնավիրուսի դեմ չպատվաստված ֆուտբոլիստների մասնակցությունը ԱԱ-2022-ին հարցականի տակ է

Կորոնավիրուսի դեմ չպատվաստված ֆուտբոլիստների մասնակցությունը 2022 թվականին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը հարցականի տակ է։

Քաթարի ղեկավարությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից պահանջում է պարտադրել առաջնության մասնակիցների պատվաստում, իսկ հրաժարվողներին թույլ չտալ մուտքը երկիր, հաղորդում է The Athletic-ը։

Քաթարում արդեն պատվաստվել է բնակչության (մոտ 3 միլիոն) 82 տոկոսը։ Համեմատության համար, Անգլիայի Պրեմիեր լիգայում պատվաստված է մասնակից թիմերի ֆուտբոլիստների միայն 15 տոկոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English