17:30  ,  20 սեպտեմբերի, 2021

Պոչետինոն՝ Մեսիի փոխարինման մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի փոխարինմանը «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում: 1:1 հաշվի ժամանակ Պոչետինոն 76-րդ րոպեին թիմի նորեկի փոխարեն դաշտ էր դուրս բերել մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիին: 34-ամյա Մեսին փոխարինվելուց հետո հրաժարվել էր սեղմել արգենտինացի մասնագետի ձեռքը:

«Բոլորը գիտեն, որ մենք ունենք բազմաթիվ հրաշալի ֆուտբոլիստներ: Թիմում կա 35 խաղացող: Սկզբում մենք ստիպված ենք լինում ընտրություն կատարել հայտացուցակի հարցում, իսկ հետո որոշումներ ենք ընդունում խաղի ընթացքում:

Որոշումները կարող են լինել ճիշտ կամ սխալ, հենց դրա համար ենք մենք մարզիչներ: Մենք գտնվում ենք պահեստայինների նստարանին և ընդունում որոշումեր՝ անկախ նրանից, թե դա ինչ-որ մեկին դուր գալիս է, թե՝ ոչ: Ես Մեսիին հարցրեցի՝ ինչպես է զգում իրեն: Նա ասաց, որ ամեն ինչ կարգին է և ոչ մի խնդիր չկա»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է RMC-ն:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսիի փոխարինվելուց հետո ՊՍԺ-ն ավելացված ժամանակում խփել էր հաղթական գոլը՝ 2:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ