16:10  ,  20 սեպտեմբերի, 2021

Գուրգեն Հովհաննիսյանը նոկաուտով հաղթանակով է նշել նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) նորամուտը հաղթանակով է նշել պրոֆեսիոնալ ռինգում:

ԱՄՆ Բեյքրսֆիլդ քաղաքում տեղի ունեցած մենամարտում գերծանր քաշային հայ բռնցքամարտիկը մրցել է ամերիկացի Ջեյվոն Դաֆնիի հետ և առաջին ռաունդում հաղթել նոկաուտով:

Գուրգեն Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել PBC պրոմոութերական ընկերության հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում