15:11  ,  20 սեպտեմբերի, 2021

Հայաստան - Լեհաստան հանդիպման տոմսերը վաճառքում են

ՀՖՖ-ն սկսել է ֆուտբոլի կանանց Հայաստանի և Լեհաստանի ազգային հավաքականների միջև 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի հանդիպման տոմսերի վաճառքը:

Սեպտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղում Արևելյան տրիբունայի տոմսերն արժեն 500 դրամ, իսկ Արևմտյան տրիբունայինը՝ 1000 դրամ: Տոմսերը վաճառվում են ստադիոնի հարևանությամբ գտնվող տոմսարկղում: Խաղը կմեկնարկի ժամը 19:30-ին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2023-ի ընտրական փուլի առաջին տուրում Արմեն Սանամյանի գլխավորած թիմը հյուրընկալվել էր Նորվեգիայի հավաքականին և պարտվել 0:10 հաշվով: F խմբում ընդգրկված են Հայաստանի, Նորվեգիայի, Լեհաստանի, Բելգիայի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում