14:57  ,  20 սեպտեմբերի, 2021

Իշխան Գելոյանի գոլային փոխանցումն օգնել է «Բալտիկային»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 12-րդ տուրում Կալինինգրադի «Բալտիկան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակ-2»-ին: Հյուրերի երկրորդ գոլը ռուս կիսապաշտպան Իլնուր Աշինն 84-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Իշխան Գելոյանի փոխանցումից հետո: 29-ամյա կիսապաշտպանն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

«Բալտիկան» 16 միավորով 11-րդ տեղում է:

Ընթացիկ առաջնությունում Իշխան Գելոյանը մասնակցել է 7 խաղի և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Սեպտեմբերի 5-ին նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել էր գերմանացիների դեմ ԱԱ-2022-ի ընտրական խաղում՝ փոխարինման դուրս գալով ընդմիջմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում