11:47  ,  20 սեպտեմբերի, 2021

Լավ տրամադրությունը լավագույն դեղամիջոցն է. Պելեն լուսանկար է հրապարակել հիվանդանոցից (ֆոտո)

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն, պատմելով ինքնազգացողության մասին, շնորհակալություն է հայտնել Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցի բժշկական անձնակազմին: Վերջերս 80-ամյա բրազիլացին հոսպիտալացվել էր և ենթարկվել հաստ աղիքի ուռուցքի հեռացման վիրահատության:

«Ինչպես տեսնում եք, բռունցքս վեր պարզած տոնում եմ յուրաքանչյուր օրը: Լավ տրամադրությունը լավագույն դեղամիջոցն է, և այն տվել են ինձ: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ստացել եմ այնքան շատ սեր, որ սիրտս լի է երախտագիտությամբ: Շնորհակալություն Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանադանոցի հրաշալի անձնակազմին»,- Ինստագրամում գրել է Պելեն՝ հրապարակելով լուսանկար հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ Պելեն պատմության միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։

View this post on Instagram

A post shared by Pelé (@pele)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English