22:36  ,  19 սեպտեմբերի, 2021

Հայ բնռցքամարտիկի հաղթանակը ադրբեջանցի մրցակցի նկատմամբ

Մոսկվայում անցկացվող բանակայինների աշխարհի առաջնությունում բռնցքամարտի Հայաստանի թիմի ներկայացուցիչ Արմեն Մաշակարյանը 69 կգ քաշային կարգում մենամարտել է ադրբեջանցի Սարկխան Ալիեւի հետ եւ մրցավարների որոշմամբ՝ հաղթել է 3։2 հաշվով։

Մարզիչներ Արթուր Մելքումյանի և Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ Մոսկվա են մեկնել նաեւ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 64 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 81 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում