22:02  ,  19 սեպտեմբերի, 2021

Մոուրինյոյի առաջին պարտությունը «Ռոմայում» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ռոման» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վերոնայի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ հռոմեական ակումբը կրեց առաջին պարտությունը՝ 2։3։

«Ռոման» 36-րդ րոպեին իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի գոլի շնորհիվ բացեց հաշիվը, սակայն հետագայում «Վերոնան» կարողացավ երկու գոլ խփել, իսկ 58-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց դաշտի տերերի սերբ կիսապաշտպան Իվան Իլիչը։ Դրանից 5 րոպե անց «Վերոնայի» հաղթական գոլը խփեց իտալացի պաշտպան Մարկո Ֆարաոնին։

Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինամն դուրս եկավ 66-րդ րոպեին, երբ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն արդեն պարտվում էր 2։3 հաշվով։

«Ռոման» 9 միավորով չորրորդ տեղում է, «Վերոնան» բարձրացավ 14-րդ տեղ՝ 3 միավոր։

Հռոմի «Լացիոն» տանը խաղաց «Կալյարիի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

«Լացիոն» 7 միավորով 7-րդն է, «Կալյարին» 18-րդն է՝  2 միավոր։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Վերոնա» - «Ռոմա»՝ 3։2 (տեսանյութ)

Անտոնին Բարակ, 49, Ջանլուկա Կապրարի, 54, Մարկո Ֆարաոնի, 63 - Լորենցո Պելեգրինի, 36, Իվան Իլիչ, 58, ինքնագոլ

«Լացիո» - «Կալյարի»՝ 2։2 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 45, Դանիլո Կատալդի, 83 - Ժոաո Պեդրո, 46, Բալդե Կեյտա, 62

Հեռացում՝  Գաբրիել Ցապա («Կալյարի»), 90+3, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ