21:24  ,  19 սեպտեմբերի, 2021

Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակը՝ 4։2 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Ունիոն Բեռլինին» եւ առավելության հասավ 4։2 հաշվով։

Դորտմունդցիների կազմում աչքի ընկան պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը դարձավ դուբլի հեղինակ։ Ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի գերմանացի պաշտպան Մարվին Ֆրիդրիխը։

«Բորուսիան» 12 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Բավարիայից»։ «Ունիոն Բեռլինը» 8-րդն է՝ 6 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Ունիոն Բեռլին»՝ 4։2 (տեսանյութ)

Ռաֆայել Գերեյրու, 10, Էրլինգ Հոլանդ, 24, 83, Մարվին Ֆրիդրիխ, 52, ինքնագոլ - Մաքս Կրուզե, 57, 11մ, Անդրեաս Ֆոգլզամեր, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով