20:49  ,  19 սեպտեմբերի, 2021

Բիչախչյանի դուբլի շնորհիվ «Ժիլինան» ոչ ոքի խաղաց առաջատարի հետ

Սլովակիայի առաջնության 8-րդ տուրում «Ժիլինան» հյուրընկալվեց առաջատար «Սլովանին» եւ վաստակեց 1 միավոր։ Թիմերը երկուական գոլ փոխանակեցին՝ 2։2։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը 11-րդ րոպեին արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը, իսկ 38-րդ րոպեին հեռվից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Բիչախչյանը փոխարինվեց 88-րդ րոպեին։

«Սլովանը» 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ժիլինան» երրորդն է՝ 14 միավոր։

Սլովակիայի առաջնություն, 8-րդ տուր

«Սլովան» - «Ժիլինա»՝ 2։2

Թոմաշ Նեմչիկ, 4, ինքնագոլ, Սամուել Մրազ, 32 - Վահան Բիչախչյան, 11, 11մ, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում