17:24  ,  19 սեպտեմբերի, 2021

Լեբրոն Ջեյմսը 19,6 միլիոն դոլարով վաճառել է առանձնատունը (ֆոտո)

Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը վաճառել է իր առանձնատունը, որտեղ տեւական ժամանակ ոչ ոք չէր ապրում։ Ամերիկացի բասկետբոլիստը գործարքից ստացել է 19,6 միլիոն դոլար, հաղորդում է Yahoo Life-ը։

2015 թվականին Լեբրոն Ջեյմսն այդ առանձնատան համար վճարել էր 21 միլիոն դոլար։

Վաճառքի ժամանակ սկզբնական գինը սահմանվել էր 20,5 միլիոն դոլար, սակայն ոչ մի առաջարկ չէր եղել։

Բենթվուդ թաղամասում գտնվող առանձնատունն ունի 882,5 ք/մ, 6 ննջարան, 8 լոգասենյակ, մեդիասրահ, մարզասրահ, լողավազան և այլն:

Լեբրոն Ջեյմսը NBA-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է մոտ 1 միլիարդ դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English